ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Վեհափառը պաշտոնանկեց Սուրբ Գայանե վանքի վանահորը

Վեհափառը պաշտոնանկեց Սուրբ Գայանե վանքի վանահորը
22.06.2018 | 22:31

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել հայր Կորյունի կեցությունը Մայրավանքում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները: Վեհափառի տնօրինությամբ Սուրբ Գայանե վանքի վանահայր է նշանակվել Մատթեոս վարդապետ Պողոսյանը:

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ